Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երկու արջերի և երեք առյուծների կացության հանդեպ ուշադրությունը սևեռվեց բրիտանական The Daily Mail թերթում «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» անվանումը կրող հրապարակումից հետո:
2015-ի դեկտեմբերին FPWC-ն`Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ իրականացրեց արջեր Մաշայի և Միշայի փրկումն ու տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգու վերականգնողական կենտրոն։ 2016-ին էլ արջերը տեղափոխվեցին Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան:
2016-ի փետրվարին, FPWC-ն՝ Համաշխարհային կենդանաբուժական ծառայութան (WVS) հետ համատեղ, կազմակերպեց առյուծներ Մերիի և նրա ձագեր՝ Զիտայի և Գիտայի փրկումն ու տեղափոխումը Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC): Այժմ նրանք ապրում են մեկ խմբում՝ Երևանի կենդանաբանական այգում պահվող աֆրիկյան առյուծների մյուս ընտանիքի հետ:
Իրենց նախկին կացարանում կենդանիները հաճախ ապրել են առանց սննդի և ջրի, ինչի արդյունքում ձեռք էին բերել մի շարք առողջական խնդիրներ՝ ձևավորելով ագրեսիվ վարքագիծ:
Լուսանկարը՝ Ռոջեր Ալլեն: