Փրկված արջերի վանդակներից հուշանվերներ են պատրաստվում

2017թ-ից FPWC-ն իրականացնում է արջերի փրկության լայնածավալ ծրագիր։

Մի շարք գերատեսչությունների ու պատասխանատու կազմակերպությունների օգնությամբ տասնյակ արջեր արդեն փրկվել են մասնավոր տարածքներում կառուցված վանդակներից եւ տեղափոխվել կարանտինային կենտրոններ կամ ազատավանդակներ։

Արջերի տեղափոխումից հետո նրանց նախկին վանդակները, FPWC-ի օգնությամբ, հերթով ապամոնտաժվում են, որպեսզի այդտեղ այլևս երբեք վայրի կենդանիներ չպահվեն։

Այդ ճաղավանդակների բեկորներն օգտագործվում են որպես հումք հուշանվերներ պատրաստելու համար։ Այդ հուշանվերների խորհուրդն է մարդկանց հիշեցնել, որ վայրի կենդանիներին ճաղավանդակներում պահել չի կարելի։

Հուշանվերների առաջին խմբաքանակի հեղինակը Baghasar Studio-ի հիմնադիր Սարգիս Բաղդասարյանն է։ Նա Հայաստանում հայտնի արվեստագետ է, ու FPWC-ն նրա հետ արդյունավետ համագործակցության բազմամյա փորձ ունի։

Սարգիս Բաղդասարյանի պատրաստած հուշանվերները իսկական արվեստի գործեր են, որոնք կարող են զարդարել ցանկացած գեղագետի հավաքածու։

Կատարելով նշված չափով նվիրատվություն FPWC-ի կողմից իրականացվող արջերի փրկության ծրագրին, կարելի է ստանալ այս հուշանվերներից ցանկացածն ըստ ընտրության եւ հատուկ անվանական շնորհակալագրով։

  • Միշա

    Գտնվելու վայրրը` «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան, Ռումինիա

    Տարիք` 6

    Սեռ` արու

    Կարգավիճակ` Փրկված

     

    2015 թվականի դեկտեմբերի 15-ին Միշան փրկվեց և տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն: 2016-ին էլ Միշան տեղափոխվեց Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Ապաստարանը մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

  • Մաշա

    Գտնվելու վայրրը` «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան, Ռումինիա

    Տարիք` 6

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

    2015 թվականի դեկտեմբերի 15-ին Մաշան փրկվեց և տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն:
    2016-ին էլ Մաշան տեղափոխվեց Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Ապաստարանը մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

  • Գիտա

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Սեռ` արու

    Կարգավիճակ` Փրկված

  • Զիտա

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Մերի

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Զանգակ-Բանբակ . փրկված Լոռու մարզից

    Գտնվելու վայրրը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)

    Տարիք`

    Սեռ` արու, էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • «Ակունքի դրախտ» ռեստորանից փրկված արջ

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Տարիք`

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • «Ակունքի դրախտ» ռեստորանից փրկված արջ (մայր)

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Տարիք`

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Վերին Արտաշատից փրկված արջ (Բալու)

    Գտնվելու վայրրը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)

    Տարիք` 2

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • «Շանթ» ռեստորանից փրկված արջ (Վենդի)

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Տարիք` 11

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • «Էլ Գարդենի» ռեստորանից փրկված արջ

    Գտնվելու վայրրը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)

    Տարիք` 31

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Գյումրիի «Ոսկե բլուր» ռեստորանիցից փրկված արջ (Բել)

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի Yerevan Zoo

    Տարիք` 2

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Թալինից փրկված արջ

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի Yerevan Zoo

    Տարիք` 8

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Արթիկից փրկված արջ

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Տարիք` 6

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Ապարանից փրկված արջ (Պիտեր)

    Գտնվելու վայրրը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)

    Տարիք` 4

    Սեռ` արու

    Կարգավիճակ` Փրկված

  • Գաջի գործարանից փրկված արջ (Մաշա)

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Տարիք` 12

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • Գաջի գործարանից փրկված արջ (Միշա)

    Գտնվելու վայրրը` Երևանի կենդանաբանական այգի

    Տարիք` 12

    Սեռ` արու

    Կարգավիճակ` Փրկված

  • Արջանոցից փրկված արջ (Միշա)

    Գտնվելու վայրրը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)

    Տարիք` 15

    Սեռ` էգ

    Կարգավիճակ` Փրկված

  • «Արջանոց» ռեստորանից փրկված արջ

    Գտնվելու վայրրը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)

    Տարիք` 15

    Սեռ` արու

    Կարգավիճակ` Փրկված


  • Wildlife Rescue & Reabilitation Center