Վնասված կենդանու հանդիպելու դեպքում`
- Փորձեք խուսափել ավելորդ շարժումներից և բարձրաձայն խոսելուց` կենդանուն չվախեցնելու համար: Հիշեք, որ կենդանիները հիմնականում վախենում են մարդուց:
- Փորձեք որոշել կենդանու տեսակը: Եթե կենդանու տեսակի որոշումը բարդ է Ձեր համար, հիշեք նրա չափը, գունավորումը, բծավորումը, ինչպես նաև ցանկացած հատկանիշ, որը կարող է օգնել որոշել կենդանուն, իսկ առանձին դեպքերում փորձեք նաև լուսանկարել:
Ինչպե՞ս օգնել
- Վնասված կենդանին չի հասկանում Ձեր բարի մտադրությունը և փորձելու է ամեն գնով իրեն պաշտպանել: Սուր ատամներով կենդանիները կարող են կծել, մյուսները` խայթել, իսկ թռչունները` կտցահարել կամ ճանկռել: Վնասված կենդանուն մոտեցեք միայն այն դեպքում, երբ արդեն համոզված եք և տեղեկացված, թե ինչպես պետք է դա անել:
- Վնասված կենդանուն բռնելու համար միշտ կրեք ձեռնոցներ:
- Կենդանուն մոտեցեք դանդաղ, առանց ավելորդ խուճապ առաջացնելու:
- Վնասված կենդանուն փորձեք բռնել սրբիչով, փափուկ կտորով կամ անվնաս հագուստի մասով `ծածկելով գլուխն ու մարմինը: Թռչունների դեպքում համոզվեք, որ թևերն անվտանգ են, և թռչունն ինքն իրեն վնասվածք չի կարող պատճառել:
- Տեղավորեք վնասված կենդանուն վանդակի կամ ստվարաթղթե արկղի մեջ, որին, նորմալ օդափոխանակության համար ավելացրեք անցքեր: Արկղի մեջ անհրաժեշտ է դնել փափուկ սրբիչ, կտոր կամ մի քանի (թերթի) թուղթ` հարմար միջավայր ապահովելու համար: Ցանկալի է արկղը կամ վանդակը տեղավորել մութ և անաղմուկ սենյակում:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԿԵՐԱԿՐԵԼ ԵՎ ՀԵՂՈՒԿ (ՋՈՒՐ, ԿԱԹ) ՉՏԱԼ ԿԵՆԴԱՆՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ: